Արդյո՞ք Իրանը իսկապես խոչնդոտելու է TRIPP նախագծի իրականացմանը

Թեհրանում անսպասելի բացասական գնահատականներ են հնչել «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է TRIPP նախագծի իրականացմանը: Ինչո՞վ է բացատրել այդպիսի մոտեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Վելայաթին, այ՝ իսկապես անսպասելի հայտարարությամբ հանդես է եկել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ Թեհրանն ի սկզբանե կոշտ դիրքորոշում է ունեցել «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ամերիկացիներին սեփական ներկայությունն ապահովելու Իրանի հյուսիսային սահմանների մոտ: Եվ այժմ Վելայաթին պնդում է, որ այս նոր TRIPP նախագիծը այդ նույն «Զանգեզուրի միջանցք»-ն է, միայն անունն է փոխել: Ըստ նրա նպատակը նույնն է՝ ապահովել ամերիկացիների ներկայությունը տարածաշրջանում»,-ասել է Երկանյանը:

Հնչած գնահատականի վերաբերյալ Հայաստանի իշխանություններից մեկնաբանություն եղա՞վ: Իրականում ի՞նչ է նշանակում Վելայաթիի հայտարարությունը: Այսօր TRIPP-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է հնչել նաև Մոսկվայից:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment