Ինչո՞ւ է Վրաստանը խոչնդոտում ադրբեջանական բենզինի ներկրմանը Հայաստան

Ադրբեջանական նավթամթերքը Վրաստանի տարածքով կհասցվի Հայաստան: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել: Կոնկրետ ի՞նչ է ասվում տարածված հաղորդագրությունում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին գործընկեր պետությունների կառավարություններից ստացել է դիմում-խնդրանք՝ ադրբեջանական բենզինը Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Խոսքը գնում է միանվագ մի գործարքի մասին: Եվ ընդգծվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարություն էր տվել Վրաստանի երկաթգծերի վարչությանը՝ կատարել այս ծառայությունն անվճար: Խոսքը առաջին՝ պիլոտային փոխադրման մասին է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Այսինքն արդեն կա՞ վերջնական համաձայնություն: Ինչպիսի՞ն են գործարքի պայմանները: Հիմա ու՞մ հավատանք, ադրբեջանցիների՞ն, թե՝ վրացիներին:  Ինչի՞ համար վրացիները պետք է ուզեն խանգարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական կապի կայացումը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment