Տեղի է ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. հայտարարություն. Մայր Աթոռ

Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին, կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման ուղենիշներին, ՀՀ Զինված … Read more

Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից, այլ ստեղծագործ հավատացյալներից․ Իսահակ վարդապետ

Իսահակ վարդապետ Պողոսյանը գրում է․ «Ժամանակակից աշխարհը թեև արտաքինից լի է առաջընթացով, սակայն ներքուստ ապրում է խորը ճգնաժամ։ Մարդը երբեք չի եղել ո’չ այսքան հզոր, ո’չ էլ այսքան միայնակ։ Քաղաքակրթությունը թեև ընդլայնել է իր հնարավորությունները, բայց և կորցրել է նպատակը։ Այդ պատճառով մեր ժամանակի գլխավոր հարցը այլևս միայն սոցիալական կամ քաղաքական չէ, այլ՝ մարդաբանական և … Read more

Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես լեզվի կամ վարքագծի խնդիր չի համարվում։ Այն դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության, հոգևոր խավարի արտահայտություն։ «Ավետարանում Տեր Հիսուս ասում … Read more

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

Կիրակի, 17 Մայիս 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պաշտօնական քառօրեայ այցելութեամբ ժամանեց Վատիկան։ Ժամանումէն անմիջապէս ետք, Նորին Սրբութիւնը հանդիպումներ ունեցաւ Վատիկանի պատասխանատուներուն հետ՝ յառաջիկայ օրերու ծրագիրներուն առնչուած։ Յայտնենք, որ Վեհափառ Կաթողիկոսին այցելութեան յատուկ կարեւորութիւն տուած է Վատիկանը, յատկապէս լայն տեղ տալով հանդիպուներու առնչուած տեղեկութիւններուն։ Ստորեւ կը ներկայացնենք զանոնք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա … Read more

Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից … Read more

Այսօր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է – Live News

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ «Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. ԻԴ 50-53): … Read more

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք ուշ գիշերին մուտք են գործել եկեղեցի և եղած սրբապատկերները, եկեղեցական գրքույկներն ու այլ պարագաներ եկեղեցուց դուրս են բերել ու նետել աղբամանի մոտ, որտեղ եղել են ինչպես հայկական, այնպես էլ վրացական եկեղեցական պարագաներ: Ախալցիխեի Սուրբ Նշան … Read more

Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի

Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:  1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգային ճակատագիր կերտող շրջադարձային իրողություն էր։ … Read more

Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է. Տեր Եսայի ավագ քահանա Արթենյան

Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգային ճակատագիր կերտող շրջադարձային իրողություն … Read more