Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։  Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու … Read more

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-հայտարարությունը – Ազգ

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։ «Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային  մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:Խորհրդաժողովի բացման … Read more

Ծաղրում են «հայու գենը». պիտի երազեք, որ հայու գեն ունենաք. Բագրատ Սրբազան

Ծաղրում են «հայու գենը»։ Պիտի երազեք, որ հայու գեն ունենաք, պիտի գիշերները վեր թռչեք, որ հայու գեն չունեք, երազանք պիտի լինի ձգտել, հասնելը այդ արժեքին։ Մենք հետևողականորեն ինքնությունից հեռանալու, մերժելու, մեր ինքնությունը հետադիմական, խավարամիտ անվանելու ճանապարհի մեջ ենք․․․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ, Երևան, 2023, էջ 62, «Մարդը արժեք չունի առանց Աստծո և Հայրենիքի…»

Միմիայն Հայաստան-Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարօր պահել մեր ժողովրդի կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր … Read more

Հաղբատավանքի որմնանկարների առանձնահատկությունները. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Հաղբատավանքի արևելյան պատին պահպանվել են որմնանկարներ։ Խորանի գմբեթարդում պատկերված է Քրիստոսի մեծ նկար՝ Բարեխոսության պատկերագրությամբ։ Նրա ձախ կողմում կանգնած է Սուրբ Մարիամ Աստվածածինը, իսկ աջ կողմում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ՝ զարդարված գահին նստած։ Նրա աջ ձեռքը բարձրացված է օրհնության … Read more

Երբ խեղաթյուրում և նենգափոխում են պատմությունը – Live News

Այն պնդումը, ըստ որի Հայոց պատմության մեջ չկան նախադեպեր, երբ որևէ եկեղեցական պահանջել է թագավորի կամ իշխանի «հրաժարականը», դիտավորյալ խեղաթյուրում և նենգափոխում է պատմությունը։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով պայմանավորված, Վեհափառ Հայրապետը հայրաբար հորդորել է վայր դնել վարչապետի լիազորությունները։ Ինչը, որոշ շրջանակներ խեղաթյուրելով, … Read more

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

Հայտարարություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ … Read more

Իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։ «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա … Read more

Ավետումը մեզ սովորեցնում է, որ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ լռությամբ․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր՝ Երեքշաբթի, մենք կանգնած ենք մի խորհրդավոր և անսահման խորության առաջ՝ Սուրբ Ավետման տոնի։ Մեր խորհրդածության առանցքում է Ղուկասի Ավետարանի 1.26-38 հատվածը, որտեղ երկնայինն ու երկրայինը հանդիպում են, և մարդկային ազատությունը՝ աստվածային կամքի հետ միահյուսվում։ Ավետումը միայն մի պատմություն չէ Մարիամի մասին․ այն … Read more

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է, որի առիթով կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ։ Սկիզբը ժամը 10։00։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների … Read more