Ավետումը մեզ սովորեցնում է, որ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ լռությամբ․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր՝ Երեքշաբթի, մենք կանգնած ենք մի խորհրդավոր և անսահման խորության առաջ՝ Սուրբ Ավետման տոնի։ Մեր խորհրդածության առանցքում է Ղուկասի Ավետարանի 1.26-38 հատվածը, որտեղ երկնայինն ու երկրայինը հանդիպում են, և մարդկային ազատությունը՝ աստվածային կամքի հետ միահյուսվում։ Ավետումը միայն մի պատմություն չէ Մարիամի մասին․ այն … Read more

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորակն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է … Read more

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության … Read more