Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը – Live News
Պաշտպանական կողմը միջնորդեց ՀՀ երրորդ նախագահ, Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Դատարանը լսելով կողմերի կարծիքը, որոշեց մերժել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում անցկացվում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Երրորդ նախագահը մեղադրվում է Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելու մեջ: