Ի՞նչ է նշանակում Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիևին ուղարկած խորհրդանշական նվերն ու «սիրո խոստովանությունը»

Դոնալդ Թրամփն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին յուրօրինակ նվեր է մատուցել։ Ադրբեջանի նախագահն այսօր շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերոջը՝ հատուկ նվերի համար։ Ի՞նչ նվեր է դա։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Դոնալդ Թրամփից ստացած Ալիևի նվերը դա այն պատճենն է համաձայնության հուշագրի, որով նա հաստատում է, որ … Read more

Մեր ուժը իր ձայները չի տալու ոչ ՔՊ-ին, ոչ տիտղոսակիր ընդդիմությանը․ Սուրեն Պետրոսյան

«Հեռանկարը» հյուրընկալել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին։ Անդրադարձ է եղել քարոզարշավի ընթացքին, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հավակնություններին, վերջին քաղաքական զարգացումներին, հայ-ռուսական հարաբերություններին։ Հյուրը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք խորհրդարան անցնելու դեպքում կկազմեն կոալիցիա որևէ քաղաքական ուժի հետ, եթե դրա կարիքը լինի։ «Մեր ուժը իր ձայները չի տալու ո՛չ ՔՊ-ին, ո՛չ տիտղոսակիր ընդդիմությանը․ … Read more

Ի՞նչ է նշանակում ընդունել «Սաֆարովի կանխարգելման» օրենք. զրույց Արամ Վարդևանյանի հետ

Հայաստանի ներքաղաքական օրակարգում շարունակում են մնալ անվտանգային, սոցիալական և արտաքին քաղաքական լարված հարցադրումները: Ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից ներկայացնում են իրենց ծրագրերը, խոստումները և կոշտ հայտարարությունները՝ փորձելով համոզել ընտրողին, որ հենց իրենք են ունակ ապահովելու իրենց երազանքների Հայաստանը: Այդ քաղաքական ուժերից մեկը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է: «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է դաշինքի պատգամավորի թեկնածու … Read more

«Նոր ուժ» – «Բոլորին դեմ եմ». նախընտրական բանավեճ

Քարոզարշավի ավարտին մնացել է ուղիղ մեկ շաբաթ: Քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել իրենց ծրագրերն ու խոստումները՝ փորձելով համոզել ընտրողին, որ հենց իրենք կարող են փոխել իրավիճակը երկրում։ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում են ընտրություններին մասնակցող «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ներկայացնող Նարե Արամյանը և «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Միքայել Նահապետյանը:

Փաշինյանն ինքն էր Հայաստանի բանակն անվանում տարածաշրջանի ամենամարտունակը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Պետրոսին

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, որ հենց ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս 2020 թվականի սեպտեմբերին հանրապետության բանակն անվանել էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Նա այսպես է արձագանքել Պետրոս Ղազարյանի հետևյալ դիտարկմանը. «Պարոն Քոչարյան, 2005 և 2007 թվականներին Միջազգային ճգնաժամային խումբը զգուշացնում էր, որ Ադրբեջանը տեխնոլոգիապես, սպառազինությամբ … Read more

Ի՞նչ է ընտրողին առաջարկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը. զրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Քարոզարշավի 22-րդ օրն է, և ավարտին մնացել է շուրջ մեկ շաբաթ։ Քաղաքական ուժերը փորձում են համոզել դեռևս չկողմնորոշված ընտրողներին, ներկայացնում իրենց ծրագրերն ու պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։  Նա խոսել է նախընտրական պայքարի, ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև այն մասին, թե … Read more

Ի՞նչ սպասել ԵԱՏՄ-ից Հայաստանի նկատմամբ. զրույց Սերգեյ Մինասյանի հետ

Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը։ Ինչպես հայտնի է վերջին շրջանում, հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին, անընդհատ խոսվում էր այն մասին, որ այդ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այն օրակարգում չկար, սակայն այս օրերի ընթացքում դարձավ ամենաուշագրավն ու ինտրիգայինը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվայում պատրաստվում են նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստան ներմուծվող հայաստանյան ապրանքատեսակների նկատմամբ

Ռուսաստանի «Ռոսսելխոսնադզոր» պետական գերատեսչությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է կիրառելու հայաստանյան նոր ապրատեսակի նկատմամբ: Այս անգամ ո՞ր ապրատեսակի վրա կտարածվի արգելքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ սահմանափակումները տարածվել են «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 մլն շշի նկատմամբ: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ արդեն իսկ արգելք էր տարածվել «Ջերմուկ» հանքային ջրի մեկ այլ խմբաքանակի վրա. այդ … Read more

ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Հարցազրույցը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերությանը։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնական էջում նշված է. «Այսօր՝ մայիսի 29-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, «Հայլուր» լրատվականից անմիջապես հետո՝ ժամը 22։10-ին, դիտեք «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին»։