Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է մինչև դեկտեմբեր մշակել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու իրավական մեխանիզմը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է մշակվի ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրսբերման իրավական մեխանիզմը: Ինչպե՞ս են դա պատկերացնում Ռուսաստանի կառավարությունում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի փոխվարչապետը պարզաբանել է այն ընթացակարգը, որով իր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և իր այդ խոսքերում որոշակի հակասություն եմ նկատում: Նախ … Read more

Հայ ժողովուրդը բացասական է վերաբերվում, երբ «դրսից տղա են բերում». Ալեն Սիմոնյան

Կեսգիշերից արդեն լռության օր է, իսկ հունիսի 7-ին դուք կկատարեք ձեր ընտրությունը։ Անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, խոստումները, փոխադարձ մեղադրանքներն ու գնահատականները։ Քննարկումների կենտրոնում եղել են ոչ միայն համայնքային խնդիրները, այլև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգային մարտահրավերները, խաղաղության գործընթացը, ինչպես նաև երկրի ապագա զարգացման ուղղությունը։ «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Ազգային … Read more

ԿԸՀ-ն կչեղարկի՞ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը. զրույց Նարեկ Կարապետյանի հետ

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Նախքան դիմելը կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ օրենքը հստակ սահմանում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը՝ դրանք մասսայական ընտրակաշառքների ու ընտրողներին ուղղորդման դեպքերն են: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ կարապետյանը: Հարցազրույցն … Read more

Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում․ Լիպարիտ Դրմեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։ Հյուրն անդրադարձել է ավարտվող քարոզարշավին, դրա դրական ու բացասական դրսևորումներին, նաև նշել է, թե ինչ հավակնություններով են փորձում գալ խորհրդարան։ «Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում։ Մենք ասել ենք, որ նախկին նախագահները լավ կլիներ չլինեն իրենց դեմքով ներկայացված, քանի … Read more

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ընտրությունների արդյունքում «հայկական իշխանություն» է ձևավորվել

Կալիֆորնիայի Գլենդել հայաբնակ քաղաքում ավարտվեցին մունիցիպալ ընտրությունները: Քաղաքային խորհրդի նոր կազմը գործի կանցնի հուլիսից: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են հայ համայնքին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ պարզաբանեմ՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նրանցից երկուսը դեռ պահպանում են լիազորությունները և դրանց ավարտին դեռ 2 տարի կա. խոսքը Արդի Քասախյանի ու Վարդան Գարպետյանի մասին … Read more

Հայաստան դաշինքը միակ ուժն է, որն ունի հստակ դիրքորոշում երեք հիմնական ուղղություններով․ Հովհաննես Հովհաննիսյան

Ի՞նչն է առանձնացնում այս ընտրությունները, ո՞ւմ է նա տեսնում որպես քաղաքական առաջնորդ, և ո՞ր ուժերը կարող են դեր ունենալ հետընտրական գործընթացներում։ Այս և այլ հարցեր այսօր՝ հունիսի 4-ին, YerevanToday-ի հարցազրույցի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ Անդրադարձել ենք ավարտին մոտեցող քարոզարշավի, ընտրությունների, քաղաքական ուժերի շանսերի, իշխանափոխության հավանականության, ինչպես նաև Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական … Read more

Ինչո՞վ է առանձնանում «Հանուն Հանրապետության» կուսակցության ծրագիրը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Խորհրդարանական ընտրություններում քարոզարշավը մոտենում է ավարտին. ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսլականը: Իրենց նախընտրական ծրագրի առանձնահատկություններն է ներկայացրել «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ամերիկացի ինժեներները ժամանել են Մեղրի՝ Թրամփի միջանցքի կառուցումը նախապատրաստելու համար. ի՞նչ մանրամասներ են հայտնի

Հայաստանում է ամերիկացի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը, որը զբաղվում է ԹՐԻՓՓ նախագծի նախապատրաստական աշխատանքներով: Մասնագետրերը մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Երևանում: Ովքե՞ր են խմբի կազմում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երևանում են ամերիկյան AECOM ինժեներակոնսալտինգային ընկերության ներկայացուցիչները: Այս այցի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Մենք շարունակում ենք համատեղ աշխատել՝ … Read more

Ի՞նչ է առաջարկում ընտրողին «Հայաստան» դաշինքը. զրույց Բորիս Մուրազիի հետ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերն ու տեսլականը: «Հեռանկարում» «Հայաստան» դաշինքի ծրագրային առանձնահատկություններն է ներկայացրել դաշինքի ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեծ մասը ովքեր հույսերը կապել էին Փաշինյանի հետ, հիմա աջակցում են Սամվել Կարապետյանին․ Էդգար Ղազարյան

«Հեռանկարը» հյուրընկալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանին։ Հյուրը խոսել է քարոզարշավի ընթացքի, բնակիչների հետ հանդիպումների, նրանց սպասելիքների մասին։ «Մեծ մասը ովքեր նախկինում հույսերը կապել էին Փաշինյանի հետ, հիմա աջակցում են Սամվել Կարապետյանին, մանավանդ, որ իր պարագայում չկա ներկայի ու նախկինի կեղծ մտցված օրակարգը»,- ասել է Էդգար Ղազարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։