«Հեռանկարը» հյուրընկալել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին։ Անդրադարձ է եղել քարոզարշավի ընթացքին, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հավակնություններին, վերջին քաղաքական զարգացումներին, հայ-ռուսական հարաբերություններին։
Հյուրը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք խորհրդարան անցնելու դեպքում կկազմեն կոալիցիա որևէ քաղաքական ուժի հետ, եթե դրա կարիքը լինի։
«Մեր ուժը իր ձայները չի տալու ո՛չ ՔՊ-ին, ո՛չ տիտղոսակիր ընդդիմությանը․ որևիցե պարագայում, անկախ նրանից թե ինչ ճնշումբներ կլինեն, ինչ մանիպուլյացիաներ կլինեն, դա բացառվում է»,-նշել է Սուրեն Պետրոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։