«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում». Հասմիկ Հակոբյան

«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ Սա մեկ պետություն է՝ մեկ իրավակարգով և մեկ օրինականությամբ։ Անընդհատ կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են  Լեռնային Ղարաբաղի «պետնախարարներ», ձևավորվում են խորհրդակցական մարմիններ, հնչում են հայտարարություններ ինքնիշխանության, իրավահաջորդության, անգամ պետության գոյության մասին։ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում … Read more

ԱԺ պատգամավորը «ենթադրյալ կասկածի» հիման վրա հրապարակային պնդումներ է անում

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Եպիսկոպոսը պետք է լինի անարատ, միակնանի, զգոն, խոհեմ, վայելուչ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ խմիչ, ոչ բռնակալ, այլ հեզ, ոչ կռվարար, ոչ փողասեր… Եթե մեկը չգիտե իր տունը կառավարել, ինչպե՞ս կարող է հոգ տանել Աստծո եկեղեցու մասին»։Տիմոթեոսին Առաջին Թուղթը, գլուխ 3, խոսքերը 2-5 Հայ Առաքելական … Read more

«Արհեստականորեն իրար են կապվում Շուշիի ազատագրումն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը․ անընդունելի է»․ ՔՊ-ն չընդունեց «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

ԱԺ հերթական նստաշրջանում «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը չընդունվեց։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ թեեւ այս հայտարարության նախագիծը հիմնված է պատմական անհերքելի իրողությունների վրա, սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այն քննարկվեց լրիվ այլ համատեքստում՝ աշխարհաքաղաքական … Read more

«Չեմ հիշում՝ Դուք կրթությամբ քաղաքագետ եք, թե՝ ոչ , բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից»․ Հայկ Մամիջանյանը՝ Հասմիկ Հակոբյանին

«Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ քաղաքական մեծամասնությունը, բնական է, ունի քաղաքական գիծ, որից բխում  են նրա բոլոր որոշումները»,- Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագծի  քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, որոնք դեմ էին այդ հայտարարության ընդունմանը, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Դուք անընդհատ խոսում եք, որ … Read more

Երեկ, այսօր և իհարկե՝ վաղը. «ՉԻ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ԱԱԾ «պադվալում» հայտնվում են այն մարդիկ, որոնք պետք է հայտնվեն ԱԱԾ «պադվալում»: «ՉԻ». Ու չես էլ կարող բան ասել, հզոր դեմքեր են: Ակունք իմաստնության: Նույն տրամաբանությամբ պատերազմը տանուլ են տալիս այն իշխանությունները, որոնք պետք է տանուլ տան: Արցախը կորցնում են այն պատուհասները, որոնք պետք է … Read more

«Հեչ պարտադիր չէ դրոշները դնել, նստել, որ ինչ-որ խոսակցություն ունենալ»․ Հասմիկ Հակոբյանը՝ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում չլինելու մասին

«Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեր»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցության համար, այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նա ասաց, որ ՀՀ իշխանությունները դիվերսիֆիկացնում են մեր արտաքին քաղաքականությունը, ուստի դա նշանակում է, որ պետք է մասնակցել բոլոր ձևաչափերին․ «ՌԴ-ն խնդրահարույց երկիր չէ, մենք … Read more

Վզներդ կկտրեմ չի ասել, վարչապետն ասել ա՝ ստեղս եք հասցրել. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

The post Վզներդ կկտրեմ չի ասել, վարչապետն ասել ա՝ ստեղս եք հասցրել. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ appeared first on Tribune.am.

Ինձ դուր չի գալիս, որ ինձ ասում են հայրենիք հանձնող․ Հասմիկ Հակոբյան

Ինձ համար ընդունելի չի, երբ պատգամավորին ասում են հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Լրագրողի հարցին՝ վիրավորակա՞ն է արդյոք, երբ խորհրդարանի դահլիճում վարչապետը համբալ բառն է օգտագործում, Հակոբյանը պատասխանեց․ «Վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք վստահաբար նրան հարցեր … Read more

«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին․ ինչո՞ւ 4,5 տարի անց գործը բացահայտված չէ»․ Հասմիկ Հակոբյանը՝ ՔԿ ղեկավարին

«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին եւ չսպանեցին նրա համար, քանի որ մտածեցին՝ արդեն սպանել են»,-այսօր խորհրդարանում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։ Դեպքից անցել է 4,5 տարի եւ ՔՊ-ական պատգամավորի … Read more

«Ես բոլորի զուգընկերների ու զուգընկերուհիների մասին շատ լավ գիտեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ Լիլիթ Գալստյանին

«Ձեր պաշտոնի չեզոքության պահանջը կասկածի տակ եք դրել բազմաթիվ դրվագներով։ Լավ է, որ կրթության, նորաձևության արշավում Ձեզ չեմ նկատել, բայց Դուք և ՄԻՊ-ը հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու հրավիրած միջոցառումներին ու ճաշկերույթներին, ինչը կարող է ոչ էական մանրուք թվալ այս ամբիոնից հնչեցնելու համար։ Բայց սա խոսում է իշխանական միջավայրում Ձեր հարմարավետության մասին, և դա Ձեր … Read more