ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ԱԱԾ «պադվալում» հայտնվում են այն մարդիկ, որոնք պետք է հայտնվեն ԱԱԾ «պադվալում»:
«ՉԻ». Ու չես էլ կարող բան ասել, հզոր դեմքեր են: Ակունք իմաստնության:
Նույն տրամաբանությամբ պատերազմը տանուլ են տալիս այն իշխանությունները, որոնք պետք է տանուլ տան:
Արցախը կորցնում են այն պատուհասները, որոնք պետք է կորցնեին:
Դրսերում խեղճանում են այն ղեկավարները, որոնք պետք է խեղճանան:
Խորհրդարանում էշ-էշ դուրս են տալիս այն պատգամավորները, որոնք պետք է էշ-էշ դուրս տան:
Ամփոփելով՝ նշենք, որ ԱԱԾ պադվալներում հայտնվում են այն մարդիկ, որոնք իշխանությունից զրկվում են: Երեկ, այսօր և իհարկե՝ վաղը:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: