Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին մաղթել է հոգևոր անսպառ զորություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ։ Ձեր առաքելական … Read more

«Ռիո Մոլ»-ի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի … Read more

Ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրшվորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դիտում ՝ 20 110 Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաներում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական … Read more

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, … Read more

Հայաստանում այսօր Եռատոն չէր – Yerevan Today

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին, Եռատոն չէր: Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղի է ունեցել միջոցառում նվիրված միայն Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին: Մանրամասն՝ տեսանյութում:

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորի հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտում ՝ 21 573 Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցի 21 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ … Read more

Եռատոնը՝ Աբովյանում․ տոնական ու շքեղ միջոցառում նվիրված հայրենիքի նվիրյալներին. Irakanum.am

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Վաղ առավոտից տոնական ու բարձր տրամադրություն էր Աբովյան համայնքում։ Քաղաքային իշխանությունը քաղաքի սրտում կազմակերպել էր տոնական միջոցառում։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Նրանց գործած սխրանքն անմահ է, … Read more

Մարմինը դուրս են բերել ընկնելու վայրից 4 կիլոմետր հեռու

Դիտում ՝ 20 115 «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ընկնելու վայրից 4 կմ հեռավորության վրա Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր Ախթալա-Շնող հատվածում հայտնաբերվել է քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: Կիսվել սոց․ ցանցերում

«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել․ ի՞նչ է հայտնի

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների … Read more