Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի – Tsayg

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:

Թոքաբորբով հոսպիտալացվել է 300-ից ավելի բուժառու, հիմնականում երեխաներ

13 հունվարի 2026 – 15:09 AMT PanARMENIAN.Net – Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026-ի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-18 տարեկան երեխաները։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը … Read more

Թրամփը Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիային․ Սպիտակ տունը ծաղրել է Եվրոպային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Եվրոպային՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիայի քարտեզին․ գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Սպիտակ տան Instagram-ի պաշտոնական էջը երկուշաբթի երեկոյան հրապարակել է խմբագրված լուսանկարը։ Նկարին զուգահեռ հրապարակման մեջ ասվում է․ «Իրավիճակի մոնիթորինգ»։ Հրապարակումն արվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, … Read more

Մահացել է քաղաքական գործիչ, ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը – Live News

Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա … Read more

Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին․ գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից

ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից ի վեր մահացել է 9 նորածին․ գրում է РИА Новости-ն։ Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ ծննդատանը տեղի ունեցած ողբերգության պատճառը «բոլոր նշաններով» բակտերիալ վարակն է եղել։ Չորս երեխա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցը փակ է հետաքննության ընթացքում: Հաղորդվում է, որ ծննդատան գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ … Read more

Ֆիզկուլտ ինստիտուտում ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել ու հովանավորչություն արել

քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից․ հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննված «Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է՝ ուսումնառության ընթացքում … Read more

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկատվությունը հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը:

Օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով կնվազի․ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում` ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում` ձյան տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ … Read more

Հերացի թունելից Խանջյան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից 3-ը երեխաներ են

13 Հունվար, 2026 12:49 Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota Ipsum», «Mercedes Sprinter», «Chevrolet» և «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։  Վիրավորներին առաջինն … Read more

Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ – Tsayg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ «Ուժի մեջ է մտնում անմիջապես. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես վարող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կատարվող ցանկացած և բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական … Read more