Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կիրակի օրը Եվրոպական միությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել «ահաբեկչական կազմակերպություն»։
Սաարը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Գերմանիա այցելած ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտին ասել է՝ «ժամանակն է Իրանի հեղափոխական գվարդիան Եվրոպական միությունում ահաբեկչական կազմակերպություն հայտարարել»։
«Դա արդեն վաղուց Գերմանիայի դիրքորոշումն է, և այսօր այս հարցի կարևորությունն ակնհայտ է բոլորի համար»,- հավելել է Սաարը։