Հայաստանի և Վրաստանի միջև համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը

Հունվարի 19-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ժամանակ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում, վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել … Read more

44-օրյա պատերազմի մասին զեկույցի բաց հատվածը կարող է հրապարակվել հանրային լսումների ձևաչափով․ «ցավոտ շահարկումներ» ԱԺ-ում

Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանում որևէ ձևաչափով կքննարկվի՞ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հարցը նիստերի դահլիճում բարձրացրել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ պատգամավորներն արդեն մի քանի ամիս հնարավորություն ունեն ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը։ Քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նույն հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանին առաջարկել է հանրային լսումներ կազմակերպել։ ԱԺ … Read more

Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալների

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 … Read more

Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում … Read more

Հեղուկ գազը կներմուծվի Ադրբեջանով՝ որպես այլընտրանք․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում հեղուկ գազի պակասը պայմանավորված է Իրանի ներքաղաքական կյանքով և  Վերին Լարսի փակվելու հանգամանքով. ABC Media-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում երկու ճանապարհով։ Քանի որ երկուսն էլ այս պահին փակ են, այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել։ Շուտով ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի Ադրբեջանով, որպեսզի չառաջանան խնդիրներ»,- … Read more

Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ

Դատարանը Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ՝ տնային կալանք և գրավ։ Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել` դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում … Read more

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։ … Read more

ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում հասել է վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին

ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է՝ հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին, և այժմ կազմում է մոտ 40%։ Այս մասին հայտնում է The Kobeissi Letter վերլուծական ռեսուրսը։ «ԱՄՆ դոլարն այժմ կազմում է համաշխարհային արտարժույթի պահուստների մոտ 40%-ը՝ ամենացածր մակարդակն առնվազն 20 տարվա ընթացքում։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18 տոկոսային կետով։ … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային … Read more

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով ««Ֆիզիկական … Read more