ՄԻՊ-ը տեսակցել է գերությունից վերադարձած մեր հայրենակիցներին – Live News

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել  Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։

Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Leave a Comment