Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը գրել է․ «Երևանը հերթական կոլապսի շեմին է։ Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։ Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից … Read more

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Փետրվարի 6-ին Սևան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման … Read more

Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաոսը․ կենսաբան

Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Facebook-ի իր էջում գրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։ «Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։ Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը … Read more

Գյումրիի կրակոցների ու մահվան գործով հետախուզվողները հայտնաբերվել են Արմավիրում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի … Read more

Ստոկհոլմում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 2-5-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» («Fiscal and Education Decentralisation and Local SelfGovernment Reforms») խորագրով խորհրդաժողովին: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական և տեղական … Read more

Ոստիկանության պաշտոնյան կեղծ վարչական արձանագրություններ է կազմել 13 քաղաքացու վերաբերյալ

6 փետրվարի 2026 – 19:04 AMT PanARMENIAN.Net – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության տրամադրած նյութերի հիման վրա սկսված քրեական վարույթով, պարզել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը կազմել է կեղծ վարչական արձանագրություններ՝ 13 քաղաքացու վերաբերյալ։ Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ նշված պաշտոնյան 2023-ի հունվարի 4-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 … Read more

Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին

«Ինֆոքոմ»-ը գրում է․ «Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից … Read more

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց

Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը … Read more

Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահի հրամանագիրը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրության վերաբերյալ. «Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասվում է հրամանագրում:

Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը

Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: «Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, որն իր նշանակալի ներդրումն է ունեցել մեր երկրի ֆինանսատնտեսական քաղաքականության ձևավորման, զարգացման, ինչպես նաև նախարարության ինստիտուցիոնալ կայացման գործում։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարդան Խաչատրյանի ընտանիքի … Read more