Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, որն իր նշանակալի ներդրումն է ունեցել մեր երկրի ֆինանսատնտեսական քաղաքականության ձևավորման, զարգացման, ինչպես նաև նախարարության ինստիտուցիոնալ կայացման գործում։
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարդան Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին»,-ասվում է հաղորդագրությունում։