Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

2 Դեկտեմբերի, 2025 Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին … Read more

Ծախսվել է 20 մլն եվրո, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են… կարևորը ռեկլամը տեղն է՝ 500մլն ներդրում

Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագիրը KfW բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում 350Մվտ հզորությամբ: Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն … Read more

Հեղափոխակա՞ն, թե՞ նախընտրական նախագիծ․ առողջության ապահովագրումը՝ ԱԺ-ում բանավեճի առիթ

Գործադիրը առաջիկա երեք տարում առողջության ապահովագրական մեկ համակարգ կներառի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին։ Առաջնահերթորեն կապահովագրվեն մինչև 18 տարեկան 700 հազար անձինք, 65 տարեկանից բարձր 400 հազար անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Նրանց ապահովագրության համար կվճարի պետությունը։ 2026-ին առողջապահության համընդհանուր ապահովագրումը պարտադիր կլինի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ կամ համարժեք այլ … Read more

Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ն ՀՀ-ին ֆինանսավորում կհատկացնի

Վերջերս վերադարձել եմ Տաշքենդից՝ Ուզբեկստանից: Մենք քննարկում էինք՝ ինչպես կարելի է ամրապնդել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ: Հայաստանն այս առումով կենտրոնական դերակատարում ունի այս ներառական ռեգիոնալ կապակցվածության օրակարգում: Այդ մասին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությամբ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: «Պատմական Վաշինգտոնյան … Read more

8-րդ անգամ անցկացվեց Մեդիագրագիտության շաբաթը․ ԿԳՄՍՆ

Մեդիագրագիտությունը հնարավորություն է տալիս երեխաներին տարբերել ստույգ տեղեկատվությունը կեղծից և ապահով վարք դրսևորել թվային միջավայրում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից և նշում, որ այս հմտությունների զարգացմանն ու կարևորությանն էր նվիրված Մեդիագրագիտության շաբաթը, որն արդեն 8-րդ անգամ անցկացվեց ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Երեխաների վարքը ձևավորվում է այն միջավայրում որտեղ մեծանում են. կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են. Կարինե Խաչատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան, հոգեթերապևտ Կարինե Խաչատուրյանը – Տիկի՛ն Խաչատուրյան, Զորականում դեռահասների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը մեծ արձագանք առաջացրեց և լայն քննարկումների տեղիք տվեց։ Ո՞րն է Ձեր գնահատականը տեղի ունեցածին, և ինչ խնդիրներ է այն ի ցույց դնում։ – Ցավոք սրտի, կատարվածը բացառություն չէ մեր իրականության մեջ, սա միակ նման միջադեպը չէ, սա … Read more

Մեկնարկել է AI-Nemra հարթակը՝ մարդու իրավունքների ոլորտում թվային նոր գործիքը

Թվային նոր գործիքը հանրությանը հնարավորություն կտա հետևել, թե ինչ ընթացք ունի մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների տված հանձնարարականների կատարումը: AI-Nemra հարթակը նաև պետական մարմիններին հնարավորություն կտա գործակցությամբ հետևել հանձնառությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությունը: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: