ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 1-7-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներակայցրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 1-7-ը:Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 2-ին, 5-ին և 7-ին,✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 3-ին և 5-ին,✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 6-ին։ Հրազդան քաղաքում՝ դեկտեմբերի 2-ին, 4-6-ին:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

10 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում. ՄԻՊ-ն ասել է՝ որ ոլորտի խախտումների հարցերով են ամենաշատը դիմում

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով Երևանում կազմակերպված միջազգային համաժողովում անդրադարձ է եղել ոլորտի խնդիրներին: Որ բնագավառներում են ամենաշատը խախտվում մարդու իրավունքները: ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասել է, որ իրենց հաճախ են դիմում աշխատանքային իրավունքների խախտումների կամ սոցիալական ծրագրերը բարելավելու, ազատազրկման վայրերում իրավունքների խախտումների վերաբերյալ: Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

«Անհետ կորածների հարազատներին անորոշությունն ու չդադարող տառապանքը դարձնում է «հոգեբանական խոշտանգման» զոհ»․ ինչպե՞ս պաշտպանել նրանց

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ անհետ կորածների ծնողների նախաձեռնությամբ մամուլի ասուլիսի ձևաչափով իրավապաշտպանները խնդիրները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Քննարկման օրը պատահական չէ․ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու  իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առաջարկել այդ օրը հայտարարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրաձայնում։ Պաշտոնական … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները: Այս անգամ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ էր նախարարի աշխատանքային հանդիպումը: Ապահովագրական փաթեթում ներառված բուժծառայությունների, սքրինինգային ծրագրերի ու դեղերի ընտրության սկզբունքը, ինչպես նաև դրանց տրամադրման կարգը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև ապահովագրության ներդրմանը … Read more

Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: … Read more

Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը … Read more

Փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ The post Փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը appeared first on Yerevan Today.

Հայաստանը հանձնառու է զարգացնելու և խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ-ում Իռլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Բեննոնի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը՝ Բուլղարիա): Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական … Read more

Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի նոր փուլը․ դատախազն անկեղծացել է կոռուպցիայի «սուր ժանիքների» մասին դիտարկումներով

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում մտել է ավելի կտրուկ փուլ․ մի կողմից շարունակվում է ապօրինի գույքի վերադարձի լայնածավալ աշխատանքը, մյուս կողմից՝ Հայաստանը խորացնում է միջազգային  գործակցությունը՝ պատրաստվելով 2026-ին դատախազ գործուղել Եվրաջասթ։ Բայց գործընթացը հեշտ չէ՝ խոստովանել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ իր վերջին երկու ելույթներում խոսելով թե երկրի ներսում պայքարի դժվարություններից ու հակաքայլերից, թե՛ միջազգային հարթակներում … Read more