Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև


Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

Leave a Comment