Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով Վաղարշապատի Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցրոնալ հանրային տարածք: Թե ինչ է պետք գյուղին՝ բնակիչներն են որոշել։ Ծրագիրը տեղի համայնքներին ու բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակ ունի, ներդրումներ անելիս հաշվի է առնվում բնակիչների մասնակցային ակտիվությունը: