Այս շաբաթ Կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման բանակցություններին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Սա հակամարտության, 44-օրյա պատերազմի, հայ-ադրբեջական օրակարգի վերաբերյալ նոր քննարկումների առիթ դարձավ: Մինչ այդ մեդիայում ու հասարակական դաշտում հակասական գնահատականների տեղիք էր տվել մեկ այլ իրադարձություն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչների այցը Բաքու:
Խիզախ քայլ հաշտեցման ուղղությա՞մբ, թե՞ ուղերձ սխալ տեղում ու ժամանակում: Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Բաքու: Որքանո՞վ է պատրաստ նման շփումների պատերազմի հիշողություններով ապրող հասարակությունը:
Արդյո՞ք կարող են այս նախաձեռնությունները ձևավորել վստահություն, թե՞ կարող են դառնալ մանիպուլյացիայի գործիք։
Մանրամասները՝ տեսանյութում: