Պյոտր Չայկովսկու 185-ամյակին նվիրված համերգը միավորեց Գյումրու երաժշտասեր հասարակությանը: Աշակերտների, ուսանողների և դասախոսների մասնակցությամբ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում: Նրանց բոլորին կապում էր մեկ բան` սերը դասական երաժշտության և Չայկովսկու անմահ ստեղծագործությունների հանդեպ: