Չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների գործողությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ուղղորդում, սակայն ողջունում և աջակցում է Էջմիածնի 10 եպիսկոպոսների գործողություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում կա ճգնաժամ, որը հնարավոր չէ հաղթահարել «առանց Մայր Աթոռից Կտրիճ Ներսիսյանի հեռացման»։ Վարչապետը նշել է, որ եպիսկոպոսների՝ Մայր Աթոռում հավաքվելու կոչը լեգիտիմ է։ Վարչապետը նաև բացառել է բախումների որևէ հնարավորություն։ Նրա … Read more

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5.3%․ ԵԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ եվրասիական երկրների տնտեսությունները 2026 թվականին կաճեն մինչև 9.3%։ ԵԶԲ անդամ յոթ երկրների համախառն ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 2.3%, որտեղ առաջատարները կմնան Ղրղզստանը (9.3%), Տաջիկստանը (8.1%), Ուզբեկստանը (6.8%) և Ղազախստանը (5.5%)։ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին Հայաստանում կկազմի 5.3%, Բելառուսում՝ 1.8%, իսկ Ռուսաստանում՝ 1.4%։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում գնաճը կշարունակի … Read more

Հարևանուհին վեճի ժամանակ կնոջ դեմքին քիմիական նյութ է լցրել

18 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի … Read more

Կանխիկի հարցը պիտի լուծենք․ ինչների՞ս է պետք կանխիկ փողը․ Նիկոլ Փաշինյան 

18 Դեկտեմբերի, 2025 Այս կանխիկի հարցը պիտի լուծենք, ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը։ Այս հարցադրումն արեց Նիկոլ Փաշինյանը ասյօրվա՝ դեկտեմբերի 18-ի կառավարության նիստի ժամանակ։ «Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով։ Կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Ծննդին նվե՞ր տալ․ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով … Read more

Ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ. Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ

«Ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, մինչև անձնական թույլտվություն չտամ, չի աշխատելու էդ խանութը». վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

ՀՀ կառավարությունն անգամ չի դիմում միջազգային այն մարմիններին, որոնք կարող են այդ հարցում գոնե ինչ-որ բան անել. Լարիսա Ալավերդյան

«Ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի անում իր պարտականությունները այս ընտանիքների հետ կապված, այլեւ խոչընդոտում է նրանց գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը մասնակցում էր կառավարության շենքի առաջ անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ցույցին: «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության … Read more

Փակե՛ք խանութը, անձամբ հետևելու եմ․ Փաշինյանը բարկացավ

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է փակել երևանյան խանութներից մեկը, որի աշխատակիցը վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկին ասել է, որ կանխկին գնումների դեպքում արժեքն ուրիշ է, անկանխիկի դեպքում՝ ուրիշ։ «Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կարո՞ղ եք ասել։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ի՞նչ պոզիտիվ բան կա,որ հնարավոր չէ … Read more

ՄԻՊ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները չեն չհամապատասխանում միջազգային չափանիշներին

18 դեկտեմբերի 2025 – 13:06 AMT PanARMENIAN.Net – ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և արձանագրել, որ դրա շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։ «Դեկտեմբերի 17-ին շրջայց եմ կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Այցելել եմ նաև խցեր, զրուցել ազատությունից … Read more

Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման՝ վեց տարի ժամկետով

18 Դեկտեմբերի, 2025 Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և … Read more

15,5 մլն դրամ` միջազգային փառատոններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին

15 մլն 498 հազար դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոնների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում հատկացնելու համար. որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025–ի ստացված հայտերի թիվը ավելացել է 2 անհատի և 3 ստեղծագործական կազմակերպությունների կողմից 10 միջազգային հեղինակավոր հարթակներին մասնակցության հայտերով։ Նրանց թվում են … Read more