Կանխիկի հարցը պիտի լուծենք․ ինչների՞ս է պետք կանխիկ փողը․ Նիկոլ Փաշինյան 

18 Դեկտեմբերի, 2025

Այս կանխիկի հարցը պիտի լուծենք, ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը։ Այս հարցադրումն արեց Նիկոլ Փաշինյանը ասյօրվա՝ դեկտեմբերի 18-ի կառավարության նիստի ժամանակ։

«Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով։ Կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Ծննդին նվե՞ր տալ․ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով փոխանցում ես։ Ի՞նչ կա, որ մեր նորմալ բնականոն կյանքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հանրային բարոյականության նորմերով ի՞նչ կա, որ հնարավոր չի անել անկանխիկով։

Մի հատ հլը գույքագրեք անկանխիկով, որ հնարավոր չի անել։ Չէ, մի հատ լուրջ գույքագրեք, որովհետև ի՞նչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասեն՝ դե գիտես ընկեր ջան այսպես է մեր մոտ։ Փակեք այդ խանութը, փակեք այդ խանութը, ձևը գտեք՝ փակեք այդ խանութը, ստուգելու եմ։ Այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը, ու ամեն օր կողքով անցնելու եմ:

Մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի: Կզեկուցեք անձամբ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment