
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ուղղորդում, սակայն ողջունում և աջակցում է Էջմիածնի 10 եպիսկոպոսների գործողություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում կա ճգնաժամ, որը հնարավոր չէ հաղթահարել «առանց Մայր Աթոռից Կտրիճ Ներսիսյանի հեռացման»։
Վարչապետը նշել է, որ եպիսկոպոսների՝ Մայր Աթոռում հավաքվելու կոչը լեգիտիմ է։
Վարչապետը նաև բացառել է բախումների որևէ հնարավորություն։
Նրա խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները՝ օրենքով սահմանված կարգով սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար։
«Ես ուզում եմ 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար: Որովհետև հեշտ չէ անել այն, ինչ որ իրենք անում են: Ես աջակցում եմ և կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական և քրիստոնեական հավատքի վրա հիմնված միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: