Եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ հայրապետի տոնը – Live News

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ հայրապետի տոնը։ Նա Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ … Read more

1924-ից սկիզբ առավ «Եկեղեցու բարենորոգչական շարժումը», այն երկար չապրեց․ Հայր Դերենիկը հիշեցնում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի

ՀԻՇԵՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ… Պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։  100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։  Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավել հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։  Ահա … Read more

«Հիշատակվեց մեր աշխատավարձի նվազ լինելը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել». գնդերեցը՝ ՊՆ-ում հանդիպման մասին

Արթուր սարկավագ Գևորգյանը, որը հոգևոր ծառայություն է իրականացնում նաև գնդերեց, բացառիկ մանրամասներ է պատմել ՊՆ-ում գնդերեցների հետ տեղի ունեցած հանդիպումից։ «Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը։ Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում … Read more

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը – Live News

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։

Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը․ Տիրատուր քահանա Սարդարյանի հոդվածը

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը «Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ Ներածություն Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում … Read more

Բողոքի ցույց Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և քաղբանտարկյալների

Sputnik Armenia. Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույց էր` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի, ձերբակալաված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների: Հավաքվածները վանկարկում էին` «Վեհափառ, վեհափառ»։ Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հայ Առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում․ FOREF

Հայաստանի Առաքելական Եկեղեցին հարձակման տակ է։ Այս մասին ասվում է Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորումի հրապարակման մեջ։ Հոդվածում մանրամասն նշված են Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքների ոտնահարման դեպքերը, և գնահատականը շատ միանշանակ է։ «Անցած մեկ շաբաթվա ընթացքում իրականացված մի շարք կտրուկ քայլերի արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կտրուկ սրել է իր արշավը Հայ Առաքելական Եկեղեցու … Read more

ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։ Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների … Read more

«Գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու». Ձյունիկ Աղաջանյան

«Բազմիցս այստեղ նշել ենք, որ գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու՝ եկեղեցու ղեկավար կազմին շինծու, անիմաստ և սահմանադրական կարգը խախտող գործողություններով փակի տակ պահելու, այդպիսով արդեն իսկ իր գետնատարած հեղինակությանը ևս մեկ հարված հասցնելու»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում։ «Հասկանանք, … Read more

Սուրբ Ատոմյանց հիշատակության օրն է – Live News

Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում … Read more