Հայ Առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում․ FOREF

Հայաստանի Առաքելական Եկեղեցին հարձակման տակ է։ Այս մասին ասվում է Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորումի հրապարակման մեջ։ Հոդվածում մանրամասն նշված են Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքների ոտնահարման դեպքերը, և գնահատականը շատ միանշանակ է։ «Անցած մեկ շաբաթվա ընթացքում իրականացված մի շարք կտրուկ քայլերի արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կտրուկ սրել է իր արշավը Հայ Առաքելական Եկեղեցու … Read more

ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։ Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների … Read more

«Գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու». Ձյունիկ Աղաջանյան

«Բազմիցս այստեղ նշել ենք, որ գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու՝ եկեղեցու ղեկավար կազմին շինծու, անիմաստ և սահմանադրական կարգը խախտող գործողություններով փակի տակ պահելու, այդպիսով արդեն իսկ իր գետնատարած հեղինակությանը ևս մեկ հարված հասցնելու»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում։ «Հասկանանք, … Read more

Սուրբ Ատոմյանց հիշատակության օրն է – Live News

Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում … Read more

ՌԴ Արմավիրի հայերը հավաքվել են եկեղեցու բակում` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի (տեսանյութ)

Այս պահին Արմավիրի հայ համայնքը (Կրասնոդարի երկրամաս ՌԴ) հավաքվել է Արմավիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այս մասին հայտնում է Կարապետ Պողոսյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Մենուա Սողոմոնյան․ Այս քաղաքականությունը խաղաղության մասին չէ․ «Փաստ»

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ընդունել իրեն ուղղված բազմաթիվ հարվածները, բայց չի ընկրկում։ Այսպիսին է փորձագիտական հանրույթի տեսակետը Եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին։ Այո, չի ընկրկում, բայց իր ռեսուրսները շատ հաճախ ծախսում է այս կամ այն պաշտոնյայի հիմնազուրկ հայտարարությունները մեկնաբանելու, զրպարտություններին արձագանքելու վրա։ Իսկ գուցե նպատակն էլ Եկեղեցու՝ ոչ անսպառ ռեսուրսները թուլացնե՞լն է։ «ՀայաՔվե» ազգային … Read more

Պետությունն անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը․ Տեր Տիրատուր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն, այս մասին գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ Տեր Հայրն ընդգծել է՝ սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցին, այլև … Read more

«Սղլիկ» բանաձեւ եւ պարզ իրականություն

Հաջողվե՞լ է արդյոք Հայաստանի իշխանություններին «ֆռռացնել» ԵԽԽՎ պատվիրակներին եւ կորզել այնպիսի բանաձեւ, որտեղ «դատապարտվում է» մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը յուրացնելու իրենց կողմից հնարած դավադրությունը: Թե՞ բանաձեւում տեղ գտած մտահոգությունն առ այն, որ վարչապետի եւ եկեղեցու առաջնորդի միջեւ առկա է լարվածություն, նշանակում է, որ Վեհաժողովն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունը վերջ կդնի եկեղեցու դեմ արշավին: … Read more

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացման

Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է. «Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է՝ գնահատելով իրավիճակը, երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը, անկախ վայրից և օրից։ Իսկ մնացածը՝ չարից է։ Հ.Գ. Հայ Առաքելական Եկեղեցին և ընդհանրապես եկեղեցին ոչ թե ժողովի անցկացման վայրից է որոշում ժողովի որոշումների արժեքը, այլ բովանդակությունից։ Մասնակցե՛ք, ձեզ հուզող … Read more

Տիրադավ եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովը

Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը․ «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին … Read more