Մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վկաներից 112-ամյա Մերի Վարդանյանը – Live News

Վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին անձանցից մեկը՝ 112-ամյա Մերի Վարդանյանը, հայտնում է «Զարթոնք Մեդիան»՝ հղում անելով նրա թոռնուհի Նատալի Վարդանյանին։ Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների … Read more

Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. Էրդողան

Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն»,-նշել է նա։

Փաշինյանը pաշտոնապես որդեգրում է թուրքական պետության վաղուց մշակված հակահայկական պահանջներից մեկը․ քաղաքագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին»։Այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը, փաստորեն, պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության … Read more

Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «Ինչպիսի՞ն է … Read more

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։

Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրել է. «Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» մի ֆաշիստական պետություն, որն իր հիմնադրման պահից սկսած Թուրքիայից հետո առաջինն է ամենաշատը պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, անմիջական մասնակցություն է ունեցել Արցախում հայերի պատրիոցիդին և ակնհայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում: Թել Ավիվում և Նյու Յորքում վեր … Read more

Թուրքիայի նախագահականի արձագանքը Հայոց ցեղասպանության թեմայով Իսրայելի որոշմանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման համար: Դուրանը հայտարարել է, որ Իսրայելը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ փորձելով քողարկել Գազայում իրականացվող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: «Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ … Read more

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները` 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ»- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը … Read more

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի պատմական պատասխանատվությամբ․ Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ: Իսրայէլի կառավարութիւնը, այսօր, միաձայն հաւանութիւն տուած է Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչնալու երկրի Արտաքին գործոց նախարար Կիտէօն Սաարի նախագիծին։ Ըստ հաղորդումներուն, ճանաչումի բանաձեւի նախագիծը այժմ կ՚ուղարկուի խորհրդարան, առ ի որդեգրում։  ԱԳ նախարարը իր խօսքին մէջ անդրադարձած է, թէ անցեալին եւս եղած են … Read more

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտեր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: «Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունը ամբողջովին քաղաքական ենք համարում, և դա այդպես է, ապա էլ ավելի տրամաբանական է, որ նույն պատճառաբանությամբ զուտ քաղաքական դիտարկվեն նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու, … Read more