Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։

«Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները` 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ»- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել էր հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին։ Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը բանաձևը ներկայացրել է կաբինետի քվեարկությանը։

Leave a Comment