Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է Քննչականում

Գագիկ Ծառուկյանն առավոտից ավելի քան 7 ժամ հարցաքննվում է: Ընտրություններից հետո կալանավորված «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին Քննչական կոմիտե բերեցին կրկին բաց՝ դաստակներից փոքր ձեռնաշղթաներով, լրագրողների հետ շփվել ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին: Կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի … Read more

«Կայծակնային ավարտը միտումնավոր է». Դավիթ Ղազինյանի գործը ուղարկվեց դատարան

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանի գործը պատգամավորական մանդատը ստանալուց ժամեր առաջ ուղարկվեց դատարան։ Ինչո՞ւ գործը Քննչականից դատարան հասավ հենց այսօր, երբ Ղազինյանն արդեն լինելու էր պատգամավորի կարգավիճակում։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ կայծակնային ավարտը միտումնավոր է, որ ընդդիմադիր ուժի պատգամավորին շարունակեն բանտում պահել։ Ղազինյանը մեկ ամիս առաջ կալանավորվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Փաստաբան … Read more

Առաքելյանը Գյումրիի կառավարման «ճգնաժամից խուսափելու համար» է հրաժարվել պատգամավորի մանդատից

Կառավարման հնարավոր ճգնաժամից խուսափելու համար է հրաժարվել պատգամավորի մանդատից, պնդում է արդեն տասն ամիս Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող առաջին փոխքաղաքապետը: Ավետիս Առաքելյանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 8-րդ համարն էր և նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսօր հրավիրած ասուլիսում Առաքելյանն ասաց՝ մանդատը չվերցնելու հարցը քննարկել է և՛ տնային կալանքում գտնվող քաղաքապետ աներոջ՝ Վարդան Ղուկասյանի, … Read more

ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում «Սրբազան պայքարի» դատական գործը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետները կասկածի տակ դնելով «Սրբազան պայքարի» դատական գործը մտահոգություն են հայտնում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը և 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային … Read more

Ինքնաբացարկի դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից և ՔՊ-ից․ ովքեր չեն վերցնի պատգամավորական մանդատը

Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից Միացյալ նահանգներում նախկին դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը: Նրանից այսօր ճշտել չհաջողվեց: «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը արդեն հայտարարել է, որ կառավարության ղեկավար պաշտոններում փոփոխություններ չի ծրագրում, աշխատակազմի ղեկավարի մասին … Read more

Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան

Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, ինչպես 2021-ի ընտրություններում, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը: Իսկ ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները. այս տեղեկությունն էլ հայտնեց ընդդիմադիր Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է: «Ինքնաբացարկի որոշում որևէ մեկի մասով չունենք», … Read more

«Քաղաքական կոռուպցիայի ռիսկ կա». պետական պաշտոնյաները նորից պարգևավճար կստանան

Պետական պաշտոնյաներին պարգևատրելու կառավարության որոշումը խնդրահարույց է որակում հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը: Նրա գնահատմամբ՝ քաղաքական կոռուպցիայի կասկած կա: Հարկատուների գրպանից նորից միլիոններով պարգևատրելու են պաշտոնյաններին՝ այդպես էլ հանրությանը հստակ չբացատրելով ինչի համար, ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը: Կառավարության երեկվա նիստում հաստատվեց նախագիծը՝ այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքի համար պետական պաշտոնյաները երեք անգամ պարգևավճար … Read more

Կալանավորված Արեգնազ Մանուկյանին արգելում են շփվել 13-ամյա դստեր հետ. փաստաբանն ահազանգում է «պատժիչ քայլերի» մասին

Դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»: «Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», – բանտից գրել է ընդդիմադիր … Read more

Ինչո՞ւ է լռում Մարդու իրավունքների պաշտպանը

Մարդու իրավունքների պաշտպանը չի զբաղվում վարչապետի հետ միջադեպից հետո աշխատանքից ազատված բժշկուհու գործով: Անահիտ Մանասյանի գրասենյակից փոխանցեցին, թե բողոք չեն ստացել, թե չէ Պաշտպանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ուսումնասիրել հարցը: Թե ինչո՞ւ Մանասյանն ինքնուրույն ուսումնասիրություն չի նախաձեռնում, ինչի լիազորությունն ունի, պարզ չէ: Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավար Արփինե Սողոյանը քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ … Read more

Չնայած ՔՊ-ի բոյկոտին՝ Գյումրիի ավագանուն հաջողվեց արտահերթ նիստ գումարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր դարձյալ բոյկոտել էր Գյումրիի ավագանու նիստը, բայց ի տարբերություն նախորդի՝ այս անգամ ընդդիմադիր ուժերը կարողացան քվորում ապահովել ու արտահերթ նիստ գումարել: Այսօրվա արտահերթը նախորդ տապալված նիստի օրակարգով էր, որը ՔՊ-ն բոյկոտել էր՝ պատճառաբանելով, թե սուբվենցիոն հայտերի իրենց առաջարկը մերժվել է: Արդյոք քաղաքային իշխանության հեռացումը պահանջող քաղաքական թիմը աշնանային նստաշրջանում ևս … Read more