«Իշխանությունը գլխացավանք է ունենալու փողոցի ձևով». ԲՀԿ-ում վստահ են՝ անցնելու են խորհրդարան

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանում» վստահ են՝ 3 ընտրատեղամասերում, որտեղ քվերակությունն անվավեր է ճանաչվել, վերաքվեարկության արդյունքում ԲՀԿ-ն էլ ավելի շատ ձայն կստանա և կհայտնվի խորհրդարանում: Անվավեր ճանաչված 3 ընտրատեղմասերում ՝ 35/ 65 -ում, 10/51 -ում և 12/13 -ում «Բարգավաճ Հայաստանը» ընդհանուր ստացել էր 222 ձայն: Ծառուկյանի առաջնորդած ուժի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ ոչ … Read more

Արեգնազ Մանուկյանը՝ վկա Անդրանիկ Թևանյանի գործով

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանն այսօր մեկուկես ժամ խուզարկելուց հետո Քննչականը նրան կանչեց հարցաքննության՝ որպես վկա: Նախկին պատգամավորը հարցաքննվել է թիմակցի՝ արդեն կես ամիս լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում: «Ժամ-ժամուկես, կարծում եմ, հարցաքննությունը, բուն խուզարկությունը երևի էլի մոտավորապես էդքան, շատ երկար չի տևել համենայն դեպս», – ասաց Մանուկյանը: … Read more

«ՔՊ-ն չի հաղթել». «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» պնդում է՝ իշխող ՔՊ-ն չի հաղթել հունիսի 7-ի ընտրություններում: Ընտրական շրջանում «իշխանության կողմից օգտագործված վարչական ռեսուրսի, քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի ու ատելության խոսքի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների» հիմքով «Ուժեղ Հայաստանն» այսօր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի … Read more

«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

«Բարգավաճ Հայաստանը» երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը «ուղիղ հարված» է համարում իրեն, որի նպատակն է «թույլ չտալ կուսակցությանը անցնել խորհրդարան»: «Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի … Read more

Վարչապետ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը: Եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ասաց, Երևանը դա ի գիտություն կընդունի: «ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել: Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք էդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու … Read more

Փաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն՝ գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ: «Գագիկ Ծառուկյանին, ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար», – այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. – «Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ մի… Հայաստանում իրան գործարք … Read more

ՔՊ-ը, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կմիանա Եվրոպական ժողովրդական կուսակցությանը

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ամենայն հավանականությամբ, մինչև այս տարեվերջ կմիանա Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքին՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)՝ տարիներ տևած քննարկումներից ու կուլիսային բանակցություններից հետո, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է, և մի շարք ազդեցիկ գործիչների, այդ թվում՝ եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Լեհաստանի վարչապետ … Read more

Սամվել Կարապետյանը պատրա՞ստ է ընդդիմադիր լիդերի կարգավիճակին

Միլիարդատեր Կարապետյանը, որ քարոզարշավի ընթացքում պարտության մասին հարցեր անգամ չէր ուզում լսել, ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակի հետ հա՞շտ է: Եթե մանդատները վերցնեն ու խորհրդարանում աշխատեն, արդյոք չի նշանակում, որ նա պատրաստ է ընդդիմադիր լիդեր լինել Փաշինյանի իշխանության օրոք: Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանն «Ազատության» հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, ընդդիմադիրի կարգավիճակի պատճառների մասին խոսեց: «Ես համոզմունք ունեմ, եթե … Read more

Փաշինյանը չի հրաժարվում Գյումրիում արտահերթ ընտրությունների մտադրությունից

Վարչապետ Փաշինյանը Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից չի հրաժարվում: Ընտրություններից 2 օր անց այդ մասին խոսեց իր կաբինետի անդամների հետ քննարկմանը, բայց կրկին չասաց, թե ինչ տարբերակ են դիտարկում, երբ անցած տարի ընտրված ավագանին բնականոն գործում է: «Եթե անհրաժեշտ է, իհարկե, ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում պետք է մենք հարավորինս արագ ունենանք … Read more

Գագիկ Ծառուկյանի գործով իրավապաշտպան Սաքունցը խախտումից է խոսում. դատախազությունը լուռ է

Գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ օրն է՝ չի պարզաբանում, թե ինչու է առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք առաջադրել պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին: Գերատեսչությունից հորդորել էին գրավոր դիմել, այսօր ուղարկված մեր հարցման պատասխանը դեռ չենք ստացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ըստ էության պատգամավորների թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը: Ընտրական օրենսգրքով՝ թեկնածուի … Read more