Եթե անգամ Եկեղեցին Արցախի մասին չխոսի, ապա քարերը պիտի աղաղակեն

Անբեկանելի ճշմարտություն է, որ ազգային Եկեղեցին պետության մաս է կազմում և նրա կատարած քայլերը պետք է համահունչ լինեն քաղաքական իշխանության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։ Այդ դեպքում Եկեղեցին թիրախ է դառնում քաղաքական ընդդիմության համար, սակայն հեշտությամբ կարողանում է պաշտպանվել, որովհետև գտնվում է պետության հովանու ներքո։ Ընդդիմությանը հաստատ չէր հաջողվի ծնկի բերել որոշ թուլամորթ հոգևորականների … Read more

Ընդդիմությունն ու «ընդդիմությունը» կամա թե ակամա ընտելացնում են հայ հանրությանը իրենց սկսած գործերի ձախողումներին․ Գենադի Մնացականյան

Ինչպես հասկանում ենք, ընդդիմությունը ձախողեց ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Շատ ընդդիմադիրներ կասեն «դե մենք այդպես էլ գիտեինք», դրա համար էլ չէինք խառնվում։ Հենց ամբողջ խնդիրն էլ այդտեղ է, որ պետք չէր այդպես իմանալ, այլ պետք էր նպատակադրված միանալ ու գործը հաջողացնել։ Սակայն գնացքն արդեն գնացել է, և գնացքի ետևից սուլելը իմաստ չունի։ Խնդիրն այն … Read more

Հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականից սկիզբ առած հակաեկեղեցական արշավը շարունակվում է։ Օրերս վերջնականապես դիմակազերծվեց նաև եղբայրադավերից թերևս ամենատիտղոսավորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ապերախտ առաջնորդ ապաշնորհ Հովնան սրբազանը։ Նա հանդես է եկել հակաեկեղեցական հայտարարությամբ, որը մեծ հաշվով հենց իր իսկ՝ որպես հոգևորականի մահախոսականն էր։ Այս մեծամիտ ու փառասեր հոգևորականին արդեն հասցրել են պատասխանել բազմաթիվ … Read more

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ

Թեև 2026 թվականի հունվարի 4-ից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, սակայն հայ հանրության մեջ կարծես դեռևս կասկածներ կան թե արդյոք ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մի «վաշտ» եղբայրադավների մասնակցությամբ նոր աղանդ է ստեղծվում հայաստանյան կրոնական դաշտում։ Իմ դիտարկմամբ, այո, 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում ստորագրված, թեև իրավաբանական ուժ չունեցող, սակայն իրենց ներքին կազմակերպչական … Read more

Արամ Սարգսյանն ու իր եղբայրը ցույց տվեցին ոչ միայն իրենց հարգանքը Վեհափառ Հայրապետի նկատմամբ, այլ իրենց հանգուցյալ հոր հարգանքը Վեհափառի նկատմամբ

Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած երկու իրադարձությունների։ Մեկը Բաքվից մեր չորս գերիների վերադարձն է, իսկ մյուսը՝ Արամ Զավենի Սարգսյանի հայկական քայլը, որը նա կատարեց իր հանգուցյալ հոր հոգեհանգստյան արարողության ժամանակ։ Նախ` գերիների հարցով։ Միանգամից փաստենք, որ ո՛չ թե զուտ գերիների վերադարձ է տեղի ունեցել, այլ տեղի է ունեցել գերիների փոխանակում հանցագործների հետ։ … Read more

Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք այսուհետ կբացառեն երկրի ամբողջ կառավարումը մեկ հոգու ձեռքում հայտնվելու հնարավորությունը․ Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե մի … Read more

Հիմա էլ անցել է Հայոց Եկեղեցու Պատմությունից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անունները «զեղչելուն»

2024 թվականի օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պետական այցի օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսին երկու նախագահների ներկայությամբ հայտարարել էր, իբր Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը և իբր, առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է։ Հայ Եկեղեցու Ռուսաստանի թեմը արձագանքեց և … Read more

Ահա այսպես քայլ առ քայլ մեր աչքի առաջ և մեր թողտվությամբ առաջացավ այս  նողկալի աղանդը, որը սպառնում է ոչնչացնել հայի ինքնությունը․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մտածում էինք, որ մենք ազգային պետություն ունենք։ Սակայն շատ շուտ պարզ դարձավ, որ մեր իմացած պետությունը ամենևին ազգային չէ, ավելին, հետզհետե ավելի ցայտուն էին նշմարվում նրա ապազգային ու հակաեկեղեցական նկրտումները, որոնցից ամենաակնհայտը դարձավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից դուրս բերելը և հրապարակայնորեն Հայ Եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։ Մենք … Read more

Ռուբենի և … անտարբերության մասին

(Անձնական վկայություն) Վահան Զանոյան   «Պէտք չէ վախենալ մահից։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մէջ եւ ներսից քայքայում։ » Ռուբեն Վարդանյան Բաքվի զնդաններից մեկի խցից Դեկտեմբեր 17, 2025 թվական   Սկզբում ես երկմտում էի այս հոդվածը գրելու հարցում, քանի որ այս թեման ինձ համար անձնական է … Read more

Ի՞նչ կարելի է սպասել երկրին հակառակ կողմից նայող առաջնորդից, որը հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ Քրիստոսին ինքը մենակ էր թողել

Իրանի Իսլամական Հանրապետությունում և այլ պետություններում տեղի ունեցող իրադարձություններին հայաստանյան տեղեկատվական դաշտը շատ պասիվ է արձագանքում։ Փոխարենը լրահոսը ծանրաբեռնված է ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված հակաեղեցական գործողություններին վերաբերող բազմաթիվ լուսաբանումներով ու մեկնաբանություններով։ Հայրենադավների ու եղբայրադավների սրբապիղծ գործողություններին հակահարված տալուն պատրաստ լինելով հանդերձ՝ չպետք է անտեսենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող միջազգային քաղաքական օրակարգերը։ Մեր քաղաքական վերլուծաբանները, տնտեսագետները, … Read more