Հրշեջ-փրկարարները մարել են Բագրատաշեն գյուղում բռնկված հրդեհը

Հունվարի 6-ին՝ ժամը 17։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին մարվել՝ … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

Փաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»

Վարչապետ Փաշինյանն այսօր է՛լ ավելի թեժացրեց Կաթողիկոսի դեմ իր արշավն ու Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց: «Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին … Read more

Ինչո՞ւ է Նիկիտա Սիմոնյանը մահվանից մոտ երկու տարի առաջ փոխել հայրանունը․ դուստրը բացահայտել է պատճառը

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան, «Sport-Express»-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է հայրը ժամանակի ընթացքում Մկրտիչ Պողոսի Սիմոնյանից վերածվել Նիկիտա Պավլովիչի։ Պարզվում է՝ փաստաթղթային վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։ — Վիկտորիա, Ձեր հայրը երբևէ պատմե՞լ է, թե ինչպես Մկրտիչ Պողոսովիչից դարձավ Նիկիտա Պավլովիչ։ «Դա տեղի … Read more

Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կստանա Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից Հայաստանը կշահի», և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ … Read more

Առողջապահության ոլորտի բյուջեն այս տարի ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ ՀՀ վարչապետ

2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ այսօր առողջապահության նախարարությունում այս արձանագրումն արել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Թոշակի բարձրացում. որքանո՞վ է փոխհատուցվել գնաճը. զրույց Արսեն Թորոսյանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այն պետական կառույցն է, որի գործունեությունը ուղղակիորեն անդրադառնում է յուրաքանչյուր ընտանիքի առօրյա կենսապայմանների վրա։ 2025 թվականի ընթացքում գործարկվել են սոցիալական, բնակարանային, զբաղվածության և ֆունկցիոնալության գնահատման մի շարք մեխանիզմներ, որոնք միաժամանակ առաջացրել են ինչպես ակնկալիքներ, այնպես էլ հարցեր ու դժգոհություններ։ Ամփոփիչ հարցազրույցում նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրականացված քայլերին, արձանագրված խնդիրներին … Read more