Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին

Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման Ալ-Ռաջհիի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։ Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։ Աշխատաշուկայի երրորդ … Read more

Եղիազար Վարդանյանն ամփոփել է Քաղաքաշինության կոմիտեի 2025-ի աշխատանքները

Քաղաքաշինության կոմիտեն 2025թ.-ին համակարգել է 101 շինարարական, 71 նախագծային ենթածրագիր։ Իրականացվել են 20.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ` 2024 թվականից 5 մլրդ դրամով ավելի։ Նախորդ տարվա աշխատանքներն այսօր ամփոփել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Կգործարկվի Նոյեմբերյանի «Լոֆթ» երիտասարդական կենտրոնը. Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է ավարտական աշխատանքներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ստեղծվող «Լոֆթ» երիտասարդական կենտրոն, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և գույքով համալրման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, «Լոֆթ» երիտասարդական կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչները: Նշվել է, որ 2026 թվականի սկզբին կենտրոնն ամբողջությամբ կգործի: Արթուր Մարտիրոսյանը … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «SHACMAN» բեռնատարը

Այսօր՝ հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների … Read more

Փրկարարներն ու պարեկները մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն

ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։ Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։ Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը … Read more

Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվեց ևս մեկ ամսով, բայց կիրակի օրերը կարող է մասնակցել Սուրբ պատարագի

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամիս ժամկետով։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տեր Գարեգինի գործով դատավարությունը։  Դատավոր Դավիթ Դաբաղյանը հայտարարեց, որ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգում է ևս մեկ ամիս ժամկետով, … Read more

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»): Մրցույթի նպատակն է շուրջ 30 հատ դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը: Մրցույթի պայմանները … Read more

Երևանում մառախուղը կպահպանվի – Live News

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 19-25-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 19-25-ը: Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (25.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ … Read more

Global Firepower-ի 2026թ. վարկանիշ․ Հայաստանը՝ 101-րդ տեղում է • Tribune.am

«Global Firepower» վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 2026թ. ԱՄՆ-ն 145 երկրի շարքում 1-ին տեղում է ռազմական հզորությամբ, որին հաջորդում է Ռուսաստանը: Առաջին տասնյակում են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Իտալիան։ Հայաստանը զբաղեցնում է 101-րդը, Ադրբեջանը՝ 60-րդը, Իրանը՝ 16-րդը, Վրաստանը՝ 95-րդը։