Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է

34 տարի պետական ծառայության առաջնագծում. այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Այս տարիների ընթացքում համակարգն անցել է շարունակական զարգացման ճանապարհ՝ սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացումից մինչև մաքսային գործընթացների ամբողջական թվայնացում։ Այսօր մաքսային ծառայության զարգացման հիմքում թվային նորարարություններն են, գիտելիքահեն մոտեցումները և միջազգային չափանիշները՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ, թափանցիկ … Read more

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Մեր ընտրանին հունվարի 6-18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։ Աղաջանով Ալբերտ — ՏԶՄՍ Տուլա Ղազարյան Սուրեն — Երևան Ղարաբեկյանց Էմին — … Read more

Վայոց ձորի մարզում 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենանով ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով … Read more

Հրդեհ Արմավիրի Մրգաստան գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունվարի 3-ին՝ ժամը 17։52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաստան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքում: Հրդեհը … Read more

Վթարային ջրանջատում` Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 4-ին՝ ժամը 13:00-16:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 9 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ: «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։ Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։ Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ … Read more

Աբովյան քաղաքում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, և երբ … Read more

Սամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում

Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես … Read more