Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Մեր ընտրանին հունվարի 6-18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։ Աղաջանով Ալբերտ — ՏԶՄՍ Տուլա Ղազարյան Սուրեն — Երևան Ղարաբեկյանց Էմին — … Read more

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ռուբեն Նազարեթյանին — Armsport.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց տնային մրցաշարում — Armsport.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մեկնարկած Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարի առաջին խաղում 2-1 հաշվով առավելության հասավ Մոլդովայի ընտրանու նկատմամբ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ մրցակցի երկու ինքագոլերի շնորհիվ, որոնք գրանցվել էին առաջին խաղակեսում։ Ֆուտզալի մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, Ղազախստանի թիմի դեմ։ Խաղի մեկնարկը՝ 20:00-ին։