Այսօր իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոնադրամ, իսկ ո՛ր Քահանաներն են, որ հոգին ու պատիվը չեն վաճառում

Փառքդ շա՜տ, Տէր Աստված, որովհետև այսօր իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոնադրամ, իսկ ո՛ր Քահանաներն են, որ հոգին ու պատիվը չեն վաճառում։ … Եկեսցէ՛ արքայութիւն Քո։ Եղիցի՛ն կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի … Նկարում՝ Սուրբ Ղևոնդ Երեցի՝ մեր Մայր Եկեղեցու նահատակված քահանայի արձանը Գյումրու Վարդանանց հրապարակում։  Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեսբուքյան գրառումը

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականները շարունակում են հայտարարություններ տարածել

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more

Վթարային ջրանջատում Շիրակի մարզի որոշ գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 10-ին ժամը 11:10-16:00-ն կդադարեցվի Վարդաքար,Նոր Կյանք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փյունիկն ու Ուրարտու կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ — Armsport.am

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբների մամուլի ծառայությունները։ «Նռնագույնները» հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։ «Առյուծները» էլ հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում ակումբները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների … Read more

43 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի 2025 թվականի աշխատանքի ամփոփումը

2025 թվականին Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 41 նյութ և եզրակացություն. երեք ծառայողի վերաբերյալ նյութերը քննարկվել են կրկնակի: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 43 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով … Read more

Ձյուն, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սպիտակ ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջիցների համար՝ բաց։ Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, … Read more

Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված հերթապահություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում է ուժեղացված հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով։ Սպասարկող ընկերությունները օգնություն են ցուցաբերում նաև վարորդներին՝ մեքենաները դուրս բերելով արգելափակումից։ Տեսանյութը՝ Վարդենյաց լեռնանցքից է։

ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել և այժմ իր գործունեությունն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են իրավական արդիական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ և … Read more

Արսեն Թորոսյանն ամփոփել է 2025-ի աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար: Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը կշարունակի լավարկվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Առողջապահության համընդհանուր ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր խնդրին հնարավորինս օպերատիվ արձագանքելու օրակարգով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։ Նախարարը կարևորել է գերատեսչության բոլոր ստորաբաժանումների միջև առավել համակարգված աշխատանքը, մասնագիտական շարունակական քննարկումներն ու խնդիրներին համակողմանի լուծումներ տալու անհրաժեշտությունը։ «Այս փուլում ի հայտ եկող խնդիրների ճշգրիտ գնահատմամբ ու օպերատիվ լուծմամբ է նաև պայմանավորվելու կարևորագույն այս … Read more