Փյունիկն ու Ուրարտու կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ — Armsport.am

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբների մամուլի ծառայությունները։

«Նռնագույնները» հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։

«Առյուծները» էլ հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հավաքի ընթացքում ակումբները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների և խաղերի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

Leave a Comment