ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով … Read more

Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, … Read more

Տեղեկատվություն առաջիկա օրերի տեղումների մասին

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 266 քաղաքացու

Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք.5 տրանսպորտային միջոց.3 իրավաբանական անձանցում մասնակցություն.264 միլիոն 516 հազար դրամ՝ … Read more

Վենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում

Վարչապետ Փաշինյանն ունի իմ աջակցությունը, Երևանում այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Պատասխանելով Սյունիքով Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» մասին՝ Վենս ասել է, թե իր կարծիքով՝ խնդիրը ներդրումները չեն, այլ այն, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն ունենալու շարունակելու այդ ծրագիրը: «Չեմ կարծում, թե … Read more

Ի՞նչ է ստանում ՀՀ-ն Ջեյ Դի Վենսի այցից և ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են սպասվում Հայաստանում

Հայաստանն այս օրերին գտնվում է միաժամանակ մի քանի խոշոր քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում։ Մի կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ակտիվացումը, Ջեյ Դի Վենսի այցը և դրա շուրջ հնչող գնահատականները, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի, Եվրոպական միության և Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևավորվող բարդ հավասարակշռությունը, ուղիղ ազդեցություն ունեն երկրի տնտեսական ու անվտանգային ապագայի վրա։ Այս ամենի … Read more

Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է … Read more

Հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո ասուլիսի ընթացքում հայտնել է, որ պատմական է համարում իր այցը Հայաստան։ «Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր»,- ասել է Վենսը։    

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, … Read more