Ի՞նչ է ստանում ՀՀ-ն Ջեյ Դի Վենսի այցից և ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են սպասվում Հայաստանում

Հայաստանն այս օրերին գտնվում է միաժամանակ մի քանի խոշոր քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում։ Մի կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ակտիվացումը, Ջեյ Դի Վենսի այցը և դրա շուրջ հնչող գնահատականները, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի, Եվրոպական միության և Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևավորվող բարդ հավասարակշռությունը, ուղիղ ազդեցություն ունեն երկրի տնտեսական ու անվտանգային ապագայի վրա։ Այս ամենի ֆոնին Հայաստանը մտնում է նաև ակտիվ ներքաղաքական փուլ․ ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին, քաղաքական ուժերը փաստացի սկսել են քարոզարշավը:

Ի՞նչ է իրականում ստանում Հայաստանը միջազգային ակտիվ շփումներից, ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կան տարածաշրջանային զարգացումների մեջ ու ի՞նչ ծրագրային պատկերացում ունեն իշխանություններն առաջիկա ընտրություններից առաջ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment