ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։ Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների … Read more

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցրչներին՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, … Read more

Ադրբեջանի տարածքով ևս 8 վագոն ռուսական ցորեն է գալիս Հայաստան – Live News

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ նույն երթուղով երեկ Հայաստան էր ժամանել 25 վագոն ռուսական հացահատիկ՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա քաշով։

Մարտին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը․ Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է։ Սահմանադրության նոր տեքստի մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Այս մասին խոսել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Մենք չենք շեղվելու այն ժամկետներից, որոնց մասին բազմիցս խոսել ենք, և մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը։ Այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը արդեն … Read more

Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Բագրատ Սրբազանին վհատված կտեսնեն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի մոտից եմ գալիս, լավ էր։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Սրբազանին վհատված կտեսնեն»,- հավելել է նա։

Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը․ ՈՒՂԻՂ

Վերաքննիչ դատարանում քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։ Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, … Read more

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ․ ՌԴ ԱԳՆ – Live News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», – ասել է նա։

Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը կհանդիպի Ալեն Սիմոնյանի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում »,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» գիտական մրցույթի վերաբերյալ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կազմակերպվել է տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ, որին մասնակցել են բուհերի և գիտական կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ։ Ողջունելով ծրագրի հանդեպ ներկաների հետաքրքրությունը՝ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը նշել է, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման նոր կարգի շրջանակում, որը հաստատվել է 2025 … Read more

Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ առաջարկվում է լուծել սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Նախագծով Կառավարությունն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատարների կառավարման համակարգ: Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության եւ Վրաստանի … Read more