Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում

Հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» … Read more

Արսեն Թորոսյանը և Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Այցի ընթացքում նրանք ներկա են գտնվել մանկատանը կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել են երեխաների հետ և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ։

Հունվարի մեկի խաղաղ առավոտը. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: «Հունվարի մեկի խաղաղ առավոտը»,- գրել է վարչապետը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում գիշերը տեղի ունեցած տոնական միջոցառմանը։

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն,«Nissan Tiida»-ն, «Opel Zafira»-ն և «Կամազ»-ը

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած … Read more

«2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին»․ Մետաքսե Հակոբյան

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ -Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում 2025-ին Հայաստանի եւ Արցախի հարցով վարված քաղաքականությունը, ի՞նչ պետք է անել, որ 2026-ին իրավիճակ փոխվի։ -Ես կարծում եմ, որ 7-րդ աղետալի տարին է ավարտվում, որեւէ կերպ մի տարին մյուսին չի զիջել։ Եթե մենք փորձենք գտնել նույնիսկ ձեռքբերումներ, դրանք հաստատ նշանակալի չեն, … Read more

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունվարի 1-ին՝ ժամը 03։30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս … Read more