ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր և հետագա փոխգործակցության հնարավոր նոր ուղղություններ:

Leave a Comment