Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան օրն է – Live News
Զաքարիա Սրբազանը գրում է․ «Այսօր Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է։ Եկեղեցին դարեր շարունակ շեշտում է նրա անսահման խոնարհությունը և անվերապահ հավատարմությունն Աստծո խոսքին, քանզի նրանից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։ Սրտանց շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առիթով՝ հայցելով Տիրամոր բարեխոսությունն ամենքիս համար»։