Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ, Մարի, Մերի, Մարիա, Սրբուհի, Տիրուհի անունները կրողները

Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․ Աստվածածնի ծննդյան տոնը։ Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս․ Պատարագ։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում՝ հավարտ Ս․ Պատարագի, պատարագիչ Տեր Շահե քահանա Հայրապետյանը կատարեց Մարիամ, Մարի, Մերի, Մարիա, Սրբուհի, Տիրուհի անունով անձանց օրհնության կարգ։ Այս … Read more

Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան օրն է – Live News

Զաքարիա Սրբազանը գրում է․ «Այսօր Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է։  Եկեղեցին դարեր շարունակ շեշտում է նրա անսահման խոնարհությունը և անվերապահ հավատարմությունն Աստծո խոսքին, քանզի նրանից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։  Սրտանց շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առիթով՝ հայցելով Տիրամոր բարեխոսությունն ամենքիս համար»։