Արդարադատության նախարարությունը հերքում է Սահմանադրության նախագծի հրապարակման մասին լուրերը

Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։

«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,-հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Leave a Comment