Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում

Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։ … Read more

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը

Պատգամավորներն օգոստոսի 14-ի ԱԺ նիստում քննարկել են Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ թեկնածուն … Read more

Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ Թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է … Read more

Սուրեն Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնել է բնակարանների գնման հավաստագրեր

Այսօր ռազմական ակադեմիայի շրջանավարտներին, սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ, առաջին անգամ հանձնեցի նաև բնակարանների գնման հավաստագրեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։

«Վստահ եմ՝ հարաբերություններ զարգացնելու առումով կարող եմ հաջողել». Ալեն Սիմոնյան

«Քաղաքական պրոցեսների մասնակից եմ, այս աշխատանքը ինձ հետաքրիր է: Վստահ եմ, որ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու առումով կարող եմ հաջողել», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց զբաղեցնել այդ պաշտոնը: Այն բանից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Ալեն Սիմոնյանի համար անակնկալ ձևով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի … Read more

496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026թ ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022թ նոյեմբերից 2026թ հունիսն ընկած ժամանակահատվածը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ, Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ … Read more

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը, որը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով կազմակերպվող առաջին համաժողովն է։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ԿԳՄՍ նախարարության, մարզական ֆեդերացիաների, Երևանի … Read more

Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների … Read more

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կայացել է հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում:Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը, ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումները, ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մեխանիզմները: «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է … Read more

Դատախազական ներգործության արդյունքում՝ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ի կատարումն Գլխավոր դատախազության պետական … Read more