Քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կայացել է հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը, ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումները, ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մեխանիզմները:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ իրականացվող ներդրումային ծրագրերը՝ նշելով, որ պետական աջակցությամբ հանրապետությունում իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով փորձի փոխանակման ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Leave a Comment